211652_close_icon
views-count2900 դիտում article-date 18:28 12-03-2017

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ամռանը ձեռք բերել Ալեքսիս Սանչեսին

«Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Մանկունյանցիների ղեկավարությունը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ պատրաստ է 28-ամյա չիլիացու համար առաջարկություն անել: Ավելի վաղ նշվում էր, որ Սանչեսը որոշել է հեռանալ «Արսենալից»: Այլ տեղեկությունների համաձայն, հարձակվողը վիճաբանել էր իր թիմակիցների հետ: Սանչեսի տրանսֆերային արժեքը գնահատվում է 55 եվրո: Ակումբի հետ գործող պայմանագիրն ավարտվում է 2018 թվականի ամռանը: Այս մրցաշրջանում Սանչեսը «Արսենալի» կազմում ԱՊԼ-ում անցկացրել է 26 հանդիպում, դարձել 17 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր