5489 դիտում
15:24 16-06-2017
Norway Chess. Արոնյանին մեկ քայլ է մնացել հաղթող ճանաչվելու համար
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess մրցաշարի 8-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Վիշվանաթան Անանդի հետ: Արոնյանը հաղթանակի հասնելու համար բավական լուրջ հիմքեր ուներ, սակայն երբ զուգահեռ պարտիայում իր հիմնական հետապնդող՝ ամերիկացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրան ոչ-ոքի խաղաց, հայ շախմատիստը որոշեց բավարարվել ոչ-ոքիով և չշարունակել պարտիան:
8-րդ տուրում մրցաշարում առաջին հաղթանակը տոնեց Մագնուս Կարլսենը. նորվեգացին հաղթեց Սերգեյ Կարյակինին: Առաջին հաղթանակը տոնեց նաև Մաքսիմ Վաշիե-Լագրավը: Նակամուրա-Սո և Գիրի– Կարուանա պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:
Վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակը 5.5 միավորով միանձնյա գլխավորում է Լևոն Արոնյանը, 2-րդ տեղում ընթացող Հիկարու Նակամուրան առաջատարից հետ է կես միավորով: 3-րդ հորիզոնականում գտնվող Անիշ Գիրին իր ակտիվում ունի 4.5 միավոր: Ուեսլի Սոն և Վլադիմիր Կրամնիկը 4-ական միավորով կիսում են 4-5-րդ տեղեղրը: Մագնուս Կարլսենը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Վիշվանաթան Անանդը և Ֆաբիանո Կարուանան 3.5-ական միավորով կիսում են 6-9-րդ հորիզոնականները, իսկ Սերգեյ Կարյակինը 3 միավորով եզրափակում է աղյուսակը:
Այսօր մրցաշարի վերջին տուրն է, որտեղ Արոնյանը սևերով կխաղա ամերիկացի Ուեսլի Սոուի հետ:
Նմանատիպ նյութեր
7478 դիտում
00:07 17-06-2017
Լևոն Արոնյանը՝ «Norway Chess»-ի հաղթող
6850 դիտում
20:25 08-06-2018
Ֆաբիանո Կարուանան բացառիկ դրամատիկ պայքարում դարձավ Norway Chess մրցաշարի հաղթող. Արոնյանը 6-րդն էր
2738 դիտում
13:30 17-06-2015
Norway Chess-2015. Արոնյանի անհաջողությունն ու Կառլսենի զարմանալի պարտությունը
Այս բաժնից
2413 դիտում
14:11 26-01-2025
Մբապեի բենեֆիսը հաղթանակ է պարգևել Ռեալին
2611 դիտում
13:25 25-01-2025
Համահայկական 2-րդ ձմեռային խաղերը կկայանան փետրվարի 1-7-ը Ջերմուկում
2647 դիտում
11:36 25-01-2025
Ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Գեորգի Հարությունյանը տեղափոխվել է հունգարական ակումբ