2738 դիտում
13:30 17-06-2015
Norway Chess-2015. Արոնյանի անհաջողությունն ու Կառլսենի զարմանալի պարտությունը
Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը պարտությամբ մեկնարկեց Ստավանգեր Norway Chess-2015 սուպերմրցաշարում: Արոնյանը սևերով պարտվեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին:
Առաջին տուրը բավական արդյունավետ ստացվեց: Վիշվանաթան Անանդ - Ֆաբիանո Կարուանա պարտիայում ոչ-ոքի գրանցվեց:
Ամերիկացի Հիկարու Նակամուրան հաղթեց նորվեգացի Համերից, հոլանդացի Անիշ Գիրին՝ ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին:
Տուրի կենտրոնական պարտիայում խոշոր անակնկալ տեղի ունեցավ. աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին պարտություն գրանցեցին ժամանակը սպառելու համար, թեպետ նրան ընդամենը մի քանի քայլ էր մնացել մրցակցին՝ բուլղարացի գրոսմայստեր Վեսելին Տոպալովին մատ անելու համար: Խաղից հետո պարզվեց, որ Կառլսենը ուղղակի մոռացել է, որ 40-ից մինչև 60-րդ քայլը ընդամենը մեկ ժամ է տրվում՝ առանց լրացուցիչ 30 վայրկյանի՝ ամեն քայլի համար:
Այսօր կկայանան 2-րդ տուրի պարտիաները: Արոնյանի սևերով կխաղա ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1602 դիտում
13:28 25-06-2015
Norway Chess-2015. Արոնյանի ցավալի պարտությունն ու Տոպալովի առաջին անհաջողությունը
2003 դիտում
13:05 26-06-2015
Norway Chess-2015. Տոպալովի տրիումֆն ու Արոնյանի ֆիասկոն
2605 դիտում
12:14 25-04-2016
Norway Chess-2016. Արոնյանի հերթական ոչ-ոքին
Այս բաժնից
3031 դիտում
11:01 21-01-2025
Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է․ ֆուտբոլի ֆեդերացիան և «Փյունիկ»-ը շնորհավորել են
3001 դիտում
22:48 20-01-2025
Հայտնի է՝ երբ Երևանում կանցկացվի Եվրոպայի առաջնությունը
6979 դիտում
16:19 19-01-2025
Հայտնի է Արման Ծառուկյանի ապաքինման ժամկետը