Մոսկվայում և Պետերբուրգում կոռուպցիայի դեմ բողոքի ցույցերի ավելի քան 900 մասնակից է ձերբակալվել
Երեկ՝ հունիսի 12-ին, «Ռուսաստանի օրը», ընդդիմության կողմից կազմակերպված բողոքի ակցիաներ են աղմկոտ կերպով անցկացվել Մոսկվայում, Պետեբուրգում և Ռուսաստանի տասնյակ այլ քաղաքներում:
Մոսկվայում և Պետերբուրգում ակցիաներն անցկացվել են չարտոնված ձևաչափով, արդեն ձերբակալվել է ավելի քան 900 մարդ:
Մարդկանց ձերբակալում են նաև այլ քաղաքներում: Մոսկվայում իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել:
Ակցիաների կազմակերպիչ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին ձերբակալել են դեռևս ցույցերի մեկնարկից առաջ սեփական տան մոտ:
Ակցիայի մասնակիցների գլխավոր կարգախոսն էր “Ռուսաստանն առանց կոռուպցիայի”:
Նշենք, որ Ռուսաստանի օրը պետական տոն է: Ամեն տարի այն նշվում է 1990թ-ի հունիսի 12-ին Ռուսաստանի Դաշնության պետական ինքնիշխանության մասին հռչակագրի օրը:
[url=https://jam-news.net/?p=43898&lang=hy]JamNews[/url]