Մոսկվայի կենտրոնում կոռուպցիայի դեմ ցույցի ավելի քան 500 մասնակից է ձերբակալվել
Մոսկվայի կենտրոնում անցկացվող հակակոռուպցիոն ցույցի ձերբակալված մասնակիցների թիվը գերազանցել է 500-ը: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Ըստ մայրաքաղաքի իրավապահ մարմինների տվյալների՝ Պուշկինի հրապարակից ոստիկանները հարյուրավոր ակտիվիստների են բերման ենթարկել։
Բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել է նաև ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին: Նա վարչական պատասխանատվության է ենթարկել:
Դատախազությունն ավելի վաղ նախազգուշացրել էր ցույցի կազմակերպիչներին օրենքի խախտումներ թույլ չտալու մասին:
Նշենք, որ մարտի 26-ին Ռուսաստանի տարբեր քաղաքներում կոռուպցիայի դեմ ակցիաներ են անցկացվում: