Այսօրվանից մեկնարկած ազատ վիզայի ռեժիմի առաջին մի քանի ժամում 20 հազար ուկրաինացի մեկնել է Եվրոպա
Այսօրվանից մեկնարկած ազատ վիզայի ռեժիմի առաջին 11 ժամերի ընթացքում 20 հազար ուկրաինացի է մեկնել Եվրոպա: Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները:
Նշվում է, որ նրանիցի միայն 4-ն են մերժվել սահմանին՝ մինչ այսօր ունեցած խնդիրների պատճառով:
[url=https://shamshyan.com/hy/article/2017/06/11/1069573/]Հիշեցնենք[/url], որ այսօր՝ հունիսի 11-ին, Ուկրաինայի քաղաքացիների համար մեկնարկել է առանց վիզայի ռեժիմը Եվրոպա:
Կենսաչափական անձնագիր ունեցող Ուկրաինայի քաղաքացիները այօսրվանից պաշտոնապես հնարավորություն ունեն առանց վիզա ստանալու 90 օրով մեկնել Շենգենյան գոտու տարածք:
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտնել է, որ Ուկրաինան առաջիկայում նաև կանդամակցի ՆԱՏՕ-ին: