1606 դիտում
16:59 31-01-2020
Ավինյանի մոտ քննարկվել է Չինաստանի հետ մուտքի վիզայի ազատ ռեժիմի ժամանակավոր կասեցման հարցը
Հունվարի 31-ին փոխվարաչպետ Տիգրան Ավինյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:
Տիգրան Ավինյանը ասել է.
«Հավաքվել ենք քննարկելու կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը աշխարհում, ինչպես նաեւ քննարկել այն միջոցառումները, որոնք անհրաժեշտ է իրականացնել Հայաստանի Հանրապետությունում, եւ Հայաստանի Հանրապետությունից դուրս:
Ուզում եմ տեղեկացնել, որ կորոնավիրուսով վարակված մարդկանց թվաքանակը հասել է մոտավորապես 10 000-ի, որոնք հիմնականում գտնվում են Չինաստանի Ուհան քաղաքում: Այնուամենայնիվ, արդեն դեպքեր են գրանցվել ԱՄՆ-ում, Կանադայում, Եվրամիությունում եւ Մերձավոր Արեւելքում:
Կառաջարկեմ առողջապահության նախարարը ներկայացնի իրավիճակը այս պահի դրությամբ, այն միջոցառումները որոնք իրականացվել են մինչ օրս: Ինչպես նաեւ հետագայում ԱԳ նախարարի տեղակալը կխնդրեմ ներկայացնի ՀՀ այն քաղաքացիների իրավիճակը, ովքեր կցանկանան վերադառնալ Հայաստանի Հանրապետություն եւ արդյոք այս ուղղությամբ որեւէ գործողություն արվել է թե ոչ»:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով իրականացվող միջոցառումները, ինչպես նաեւ երկիր ժամանող քաղաքացիների նկատմամբ անհրաժեշտ վերահսկողական մեխանիզմները: Արսեն Թորոսյանը նշել է, որ ՀՀ ԱԳՆ-ի հետ համատեղ ինտենսիվ աշխատանքներ են տարվում կորոնավիրուսի ախտորոշման համար անհրաժեշտ լաբորատոր թեստեր ձեռք բերելու ուղղությամբ:
ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը նշել է, որ Չինաստանում ՀՀ դեսպանությունը շարունակական կապի մեջ է գտնվում մեր մոտ 600 քաղաքացիների հետ եւ իրականացնում է անհրաժեշտ գործողությունները: Նա նաեւ հավելել է, որ գործընկեր երկրների հետ քննարկվում է Հուբեի նահանգում բնակվող ՀՀ քաղաքացիների կամավոր տարահանման հնարավորությունները:
Նիստի ընթացքում քննարկվել է Չինաստանի հետ մուտքի վիզայի ազատ ռեժիմի ժամանակավոր կասեցման նպատակահարմարությունը:
Վերջում փոխվարչապետի կողմից գերատեսչությունների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ:
Նմանատիպ նյութեր
1908 դիտում
15:04 26-05-2019
Հայաստանի և Չինաստանի ԱԳ նախարարները ստորագրել են ազատ վիզայի ռեժիմի մասին համաձայնագիրը
2535 դիտում
19:27 29-11-2016
Եվրախորհրդարանը հունվարին կքննարկի Ուկրաինայի համար առանց վիզայի ռեժիմի հարցը
22714 դիտում
15:37 11-06-2017
Այսօրվանից մեկնարկած ազատ վիզայի ռեժիմի առաջին մի քանի ժամում 20 հազար ուկրաինացի մեկնել է Եվրոպա
Այս բաժնից
823 դիտում
09:35 01-02-2025
Երևանում սպասվում է արևոտ, առանց տեղումների եղանակ
679 դիտում
09:14 01-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
964 դիտում
23:50 31-01-2025
Զարեհ Սինանյանը կմասնակցի Հայ իրավաբանների համաժողովին