Մորատան համաձայնվել է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»
«Ռեալի» հարձակվող Մորատան համաձայնվել է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:
Հարձակվողը անգլիական ակումբի հետ համաձայնեցրել է անձնական համաձայնագրի պայմանները: Մորատան հանդիսանում է «Մանչեսթեր Յունայթեդի» առաջնահերթ տրանսֆերային նպատակը: Նա դիտարկվում է որպես Զլաթան Իբրահիմովիչին փոխարինող:
Սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ պետք է պայմանավորվի «Ռեալի» հետ, որպեսզի տրանսֆերը կայանա: Մադրիդյան ակումբը արդեն մերժել է ֆուտբոլիստին 52,3 մլն ֆունտով վաճառելու առաջարկը: Մանկունյանցիները պատրաստվում են 60 մլն ֆունտի առաջարկ անել և հույս ունեն, որ այդ գումարը բավարար կլինի:


