211652_close_icon
views-count1647 դիտում article-date 16:53 24-01-2014

«Ռեալ»-ում կոնֆլիկտ է հասունանում. Անչելոտտին և Մորատան վիճել են միմյանց հետ

«Ռեալ»-ի մարզման ժամանակ ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի և երիտասարդ հարձակվող Ալվարո Մորատայի միջև վեճ է առաջացել, որ քիչ է մնացել վերածվի ծեծկռտուքի, հայտնում են իսպանական լրատվամիջոցները: Միջադեպի առաջացման պատճառը Մորատայի ապագայի հարցն է եղել: Հայտնվում է, որ Անչելոտտին փորձել է խաղացողին համոզել, որպեսզի վերջինս խաղային պրակտիկա ստանալու նպատակով վարձավճարով տեղափոխվի մեկ այլ ակումբ: Սակայն Մորատան կտրուկ կերպով համաձայն չի եղել այդ մտքի հետ: Խոսակցությունը վերածվել է վեճի և բանը հասել է անձնական վիրավորանքների և հայհոյանքների: Վեճը թույլ չի տվել ծեծկռտուքի վերածվել թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:

Նմանատիպ նյութեր