«Մանչեսթեր Յունայթեդ» - «Չելսի»՝1:1. վան Պերսին վերջին րոպեին փրկեց «Յունայթեդ»-ին. տեսանյութ
Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հյուրընկալեց «Չելսի»-ին: «Օլդ Թրաֆորդում» տեղի ունեցած խաղն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով:
Խաղի հաշիվը բացվեց 53-րդ րոպեին, երբ Ֆաբերգասի անկյունայինից կատարած փոխանցումից հետո Դիդյե Դրոգբան գլխի հարվածով գրավեց տանտերերի դարպասը: Հանդիպման հիմնական ժամանակին ավելացրած լրացուցիչ 4-րդ րոպեին «Չելսի»-ն մնաց 10 հոգով, երբ կարմիր քարտ ստացավ Իվանովիչը: Դի Մարիաn տուգանայինից գնդակը հասցեագրեց Ֆելայինիին, ում գլխի հարվածից հետո Կուրտուան հետ մղեց գնդակը,սակայն վրա հասած Ռոբին վան Պերսին փրկեց իր թիմին պարտությունից:
9 տուրից հետո «Չելսի»-ին 23 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 13 միավորով 8-րդն է:
[b]«Մանչեսթեր Յունայթեդ» - «Չելսի»՝1:1[/b]
Գոլեր՝ վան Պերսի 90+4' - Դրոգբա 53՛