Գվարդիոլան համաձայնվել է գլխավորել «Մանչեսթեր Սիթին»
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հաջորդ ամռանը կգլխավորի «Մանչեսթեր Սիթին», հայտնում է El Mundo Deportivo-ն:
44-ամյա մարզիչը սկզբունքային համաձայնություն է տվել իր ընկերոջը՝ անգլիական ակումբի մարզական տնօրեն Չիլի Բեգիրիստայնին, որի հետ համատեղ աշխատել է դեռևս «Բարսելոնայում»:
Նշվում է, որ «Բավարիան» ցանկանում էր Գվարդիոլայի հետ երկարաձգել պայմանագիրը, որն ավարտվում է հաջորդ մրցաշրջանից հետո, սակայն երբ մարզիչը մերժել է առաջարկը, մյունխենցիները դիմել են Յուրգեն Կլոպին, որըն էլ, իր հերթին, գերադասել է գլխավորել «Լիվերպուլը»:
Նշենք, որ օգոստոսին «Մանչեսթեր Սիթին» թիմի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիի հետ պայմանագիրը երկարաձգել էր մինչև 2017թ. ամառը: