1807 դիտում
11:21 14-05-2014
«Ռեկետ» դատական դեպարտամենտում․ ՉԻ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է․ ««ՉԻ»-ի խմբագրություն էին ահազանգել Դատական դեպարտամենտի մի խումբ աշխատակիցներ, ովքեր դժգոհում էին, որ ապրիլի աշխատավարձերը ստացել են ուշացումով, ինչպես նաև աշխատակիցներից պարտադիր պահումներ են կատարվել 10-հազարական դրամ և առանց որևէ հիմնավորման:
Երբ աշխատակիցները այս խնդրի կապակցությամբ հայտնել են իրենց դժգոհությունը, նրանց հանգստացրել են՝ ասելով, որ հաջորդ ամիս աշխատավարձերը կստանան առանց պահումների: Ավելին՝ աշխատակիցներին վերադարձվելու են նաև նախորդ ամիսների համար պահված գումարները, ասել են պատասխանատուները։
Անդրադառնալով աշխատավարձերից պահված գումարներին, նշենք, որ ամբողջ դատական դեպարտամենտում 700-ից ավելի աշխատակից կա և եթե ամբողջ հանրապետությունում են թույլ տվել կիրառել նման ռեկետ, ամենապարզ թվաբանական հաշվարկների դեպքում, պահված գումարը կազմում է 7 միլիոն դրամից ավելի:
Երկրորդ խնդիրն այստեղ այն է, որ աշխատակիցները չեն իրազեկվել գումարի պահման մասին, ասել է թե արդարադատության միտված այս համակարգում ևս ոտնահարվել է աշխատակիցների իրազեկված լինելու իրավունքը: Ավելին աշխատակիցներից շատերը տեղյակ չեն, թե իրենց աշխատավարձից որքան պահումներ են կատարվել:
«ՉԻ» հետ զրույցում դժգոհողները նշեցին, որ երբ փորձել են պարզաբանումներ ստանալ ապօրինի պահված գումարների մասին, ստացել են ընդամենը լղոզված պատասխաններ:
Ի դեպ, եթե մայրաքաղաքի դատարաններում ասել են, որ աշխատակիցները հետ կստանան պահված գումարները, ապա որոշ մարզերի դատարաններում հայտարարել են, որ գումարները հետ չեն տրվի»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1282 դիտում
16:55 21-03-2014
Նշանակում դատական դեպարտամենտում
1571 դիտում
12:52 18-09-2014
Դատական դեպարտամենտում բացահայտված կոռուպցիոն սկանդալը նոր դրսևորումներ է ստանում. ՀԺ
Այս բաժնից
1840 դիտում
08:55 23-01-2025
120 օր և ավելի կալանք` առանց հիմքերի. Կարեն Հակոբյանի գործի իրավական առեղծվածը. «Փաստ»
1465 դիտում
08:50 23-01-2025
Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
1504 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»