211652_close_icon
views-count41614 դիտում article-date 14:34 29-03-2023

Արտակարգ իրավիճակ Թբիլիսյան խճուղում․ մինչ վարորդները վթարված անվադողերն էին նորոգում ու քաղցր խոսքեր շռայլում քաղաքապետի տեղակալի ու Արաբկիրի թաղապետի հասցեին, պարեկները սալիկապատում էին պատուհաս դարձած փոսը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն մի քանի ամիս է՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ենթակայության տակ գտնվող Թբիլիսյան խճուղու վրա գոյացած փոսը մի իսկական պատուհաս է դարձել վարորդների համար։

Գրեթե ամեն օր 5-ից ավելի ավտոմեքենաներ են վնասվում, ընկնելով փոսի մեջ, ինչի հետևանքով անվադողերը կոտրվում են։

Երեկ՝  մարտի 28-ին արդեն կարելի է ասել՝ ռեկորդ է սահմանվել։ Մի քանի ժամվա ընթացքում 9 ավտոմեքենաներ վնասվել են, հիմնականում՝ մութ ժամերին։

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն ու Արբակիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը այս ճանապարհահատվածով մի քանի անգամ վեր ու վար արած կլինեն։ Սակայն կա՛մ չեն տեսել, կա՛մ տեսել ու չտեսնելու են տվել փոսը։ 

Իսկ վարորդները, ովքեր հայտնվում են փոսում ու վնասում իրենց ավտոմեքենաները, այնպիսի քաղցր խոսքերով են հիշում Տ․ Ավինյանին ու Ա․ Ազատյանին, որ գրելու չէ։

Երեկ ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները ժամանակավորապես լուծեցին խնդիրը՝ փոսը լցնելով բետոնե սալիկներով։ Բայց դա հարցի լուծում չէ։ Քաղաքային իշխանությունն ու Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը եթե մի քիչ սրտացավ մոտեցում ցուցաբերեն, ապա ճանապարհին առաջացած խոչընդոտը կվերացնեն, ու տուժող վարորդներն էլ նրանց հասցեին վատ խոսքեր այլևս չեն ասի։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+

Նմանատիպ նյութեր