211652_close_icon
views-count3671 դիտում article-date 16:32 08-06-2017

Նաինգոլանը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

«Ռոման» ստիպված կլինի իր կիսապաշտպան Ռաջա Նաինգոլանին վաճառել «Մանչեսթեր Յունայթեդին», եթե իր մյուս կիսապաշտպանի՝ Մոհամեդ Սալահի տրանսֆերը «Լիվերպուլ» չկայանա: Նշվում է, որ ֆինանսական ֆեյր-փլեյը պահպանելու համար հռոմեացիներին անհրաժեշտ է մինչև հունիսի 30-ը վաստակել 30 միլիոն եվրո: «Լիվերպուլը» պատրաստ է Սալահի համար վճարել առավելագույնը 32 միլիոն եվրո՝ գումարած պարգևավճարները, մինչդեռ «Ռոման» պահանջում է 40 միլիոն: Եթե գործարքը չկայանա, ապա իտալական ակումբը կարող է Նաինգոլանին 40 մլն եվրոյով վաճառել «Մանչեսթեր Յունայթեդին»: 29-ամյա բելգիացին դեմ չէ դրան, սակայն պատրաստ է մնալ «Ռոմայում», եթե թիմը բարձրացնի իր աշխատավարձը մեկ միլիոնով՝ մինչև տարեկան 4,8 մլն եվրո:

Նմանատիպ նյութեր