«Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կարող է հետաձգվել
Անգլիայի առաջնության 16-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կարող է տեղափոխվել մեկ այլ օր:
Այժմ Մանչեսթերում ուժեղ ձյուն է գալիս, իսկ օդի ջերմաստիճանը՝ մոտ զրո է:
«Օլդ Տրաֆորդ» մարզադաշտի խոտածածկը տաքացվում է, սակայն սառնամանիքը կարող է տրիբունաներում սառույց առաջացնել: «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը կարող է խաղը հետաձգելու որոշումը կայացնել:
Մանչեսթերյան դերբին պետք է կայանա դեկտեմբերի 10-ին՝ Երևանի ժամանակով 20:30-ին: