1524 դիտում
17:51 07-06-2017
Ավստրիացի փորձագետի հետ քննարկվել են կենդանիների համարակալման ծրագրի նախապատրաստական աշխատանքները
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը հունիսի 7-ին Ավստրիայից ժամանած՝ «Ագրոմարկետ Ավստրիա» գործակալության միջազգային համագործակցության ծրագրի ղեկավար Ռուդոլֆ Մոզերի հետ քննարկել է մեր հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների համարակալման, նույնականացման և հաշվառման համակարգի ներդրմանն առնչվող հարցեր: ՍԱՊԾ-ն սկսել է նախապատրաստական աշխատանքներն այդ ուղղությամբ և բանակցություններ է վարում առաջիկայում ծրագիրը մեկնարկելու համար. հստակեցվել է անհրաժեշտ քայլերի հաջորդականությունը, կազմվել է միջոցառումների ժամանակացույց:
ՍԱՊԾ ղեկավարը կարևորել է ավստրիական փորձն այս խոշոր ծրագիրը հաջողությամբ իրագործելու հարցում՝ այդ թվում և՝ դրա համար անհրաժեշտ էլեկտրոնային-տեղեկատվական համակարգերի ստեղծման ու վարման, ինչպես նաև պատասխանատու օղակների մասնագիտական կարողությունների զարգացման առումով: Ռուդոլֆ Մոզերը ներկայացրել է, թե ինչպես է գործընթացն իրականացվում Եվրամիության երկրներում՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել նաև մեր երկրի համար ընդունելի մոտեցումների տեղայնացմանը: ՍԱՊԾ պետը մատնանշել է մեր երկրին բնորոշ այն բոլոր առանձնահատկություններն ու խնդիրները, որոնք պետք է հաշվի առնել ծրագիրն սկսելուց առաջ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կենդանիների համարակալման, նույնականացման և հաշվառման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններին, իրազեկմանը, տեխնիկական վերազինմանն ու մասնագետների վերապատրաստմանն առնչվող հարցեր: Հունիսի 8-ին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ոլորտային մասնագետների հետ ավստրիացի փորձագետը կանցկացնի աշխատանքային քննարկում:
Զրուցակիցները, փաստելով, որ կենդանիների համարակալման գործընթացը մտնում է գործնական փուլ, այն շատ կարևոր նախապայման են համարել ոչ միայն անասնահամաճարակային կայուն և վերահսկելի իրավիճակ ունենալու, այլ նաև՝ սպառողներին կենդանական ծագման անվտանգ սննդամթերքով ապահովելու, ինչպես նաև արտահանումը խթանելու համար:
Նմանատիպ նյութեր
1406 դիտում
19:50 08-09-2015
Ներդրվելու է կենդանիների համարակալման համակարգ
4917 դիտում
22:22 07-12-2017
Ներկայացվել է Հայաստանում գյուղատնտեսական կենդանիների նույնականացման և համարակալման համակարգի ներդրման ծրագիրը
Այս բաժնից
781 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
889 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
637 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին