slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրումն օրախնդիր է. ՍԱՏՄ ղեկավարն ընդունել է ավստրիացի փորձագետներին
211652_close_icon

Կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրումն օրախնդիր է. ՍԱՏՄ ղեկավարն ընդունել է ավստրիացի փորձագետներին

views-count1645 դիտում article-date 21:25 20-11-2019
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է Ավստրիայի AMA AGROMARKET կազմակերպության կենդանիների համարակալման և հաշվառման միջազգային փորձագետ Ռուդոլֆ Մոզերի և տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Հաննես Գրասսերի հետ: Հանդիպման նպատակն էր քննարկել «Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման» ծրագիրն ու դրա ազդեցությունը վերահսկողական գործառույթների լիարժեք իրացման վրա: Տեսչական մարմնի ղեկավարը նշել է, որ ներկայումս ուղղակի անհրաժեշտություն է գյուղատնտեսական կենդանիների վերաբերյալ կենտրոնացված տվյալների բազայի ձևավորումը: «Ունենալով ձեր փորձառությունը, ծանոթանալով ձեր գործիքակազմին՝ մենք կարող ենք գործող համակարգ մշակել, առանց որի արդյունավետ վերահսկողություն իրականացնելն անհնար է»,- ասել է Գեորգի Ավետիսյանը: Ռուդոլֆ Մոզերը նշել է, որ 20 տարի առաջ, երբ Ավստրիայում մեկնարկել է կենդանիների համարակալման ու հաշվառման ծրագիրը, իրենք էլ ունեցել են նույն խնդիրները: «Սա շատ դժվար իրականացվող աշխատանք է, ժամանակատար ու բազմաթիվ բարդություններով ուղեկցվող, սակայն սկսել պետք է ցանկացած դեպքում»,- ասել է փորձագետը: Հյուրերը տեղեկացրել են, որ իրենց մոտ այս գործընթացը տևել է 5-6 տարի, մինչև ստեղծվել է կայուն, ինքնուրույն ու սահուն գործող համակարգ: Հայաստանում նախատեսվում է 2020 թվականից սկսել կենդանիների հաշվառման և համարակալման համակարգի ներդրումը: Նախնական փուլում կատարվելու է միայն խոշոր եղջերավոր կենդանիների հաշվառում և համարակալում, հետագայում մյուս կենդանիները նույնպես կմտցվեն համակարգ: [b]Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին Աղբյուրը՝ snund.am[/b]

Նմանատիպ նյութեր