Ահաբեկչության սպանալիքը ստուգելուց հետո Գերմանիայում վերսկսվել է ռոք փառատոնը
Գերմանիայի Նյուրբուրգ քաղաքում վերսկսվել է խոշոր Rock am Ring ռոք փառատոնը։ Այս մասին ասվում է միջոցաման ֆեյսբուքյան էջում։
Աղբյուրի հաղորդմամբ՝ ստուգումներ իրականացնելուց հետո ոստիկանությունը թույլատրել է շարունակել միջոցառումը։ Ահաբեկչական սպառնալիքի կասկածները չեն հաստատվել։
Նշվում է, որ հունիսի 3-ին փառատոնի բեմերում ելույթ կունենան Sum 41, Suicide Silence, Machine Gun Kelly խմբերը ու ևս 30 երաժիշտ։
Հիշեցնենք, որ ահաբեկչության սպառնալիքի հետևանքով դադարեցվել է Rock am Ring երաժշտական փառատոնը:
Ոստիկանների հորդորով փառատոնի կազմակերպիչները կոչ էին արել բոլոր ներկաներին հանգիստ, անշտապ լքել միջոցառման վայրը և շարժվել դեպի ելքը: