Յոթամյա դադարից հետո վերսկսվել են ռոք-երաժիշտ Ջիմի Հենդրիքսի մասին պատմող ֆիլմի նկարահանումները
Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն՝ հղում անելով «Deadline»-ին, ռեժիսոր Պոլ Գրինգրասը յոթամյա դադարից հետո վերսկսել է ռոք-երաժիշտ, 1960-ականների կուռքերից մեկը համարվող Ջիմի Հենդրիքսի մասին պատմող ֆիլմի աշխատանքները՝ այն բանից հետո, երբ ֆիլմի պրոդյուսերներին հաջողվել է համաձայնության գալ կիթառահարի երգերն օգտագործելու վերաբերյալ:
Այս կենսագրական ֆիլմի թողարկմամբ պետք է զբաղվի «Legendary Pictures» կինոստուդիան, իսկ սցենարի հեղինակը կլինի «Մարտիկի» և «8 մղոնի» վրա աշխատանքներով հայտնի Սքոթթ Սիլվերը: