Լատվիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ն միջազգային մասշտաբային զորավարժությունները
Լատվիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի «Saber Strike-2017» մասշտաբային միջազգային զորավարժանքները։ Այդ մասին հայտնում է Tass-ը։
Զորավարժություններին մասնակցում են Իտալիայի, Լիտվայի, Լատվիայի, Նորվեգիայի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Սլովակիայի և ԱՄՆ-ի զինված ուժերի ավելի քան 2000 զինծառայողներ։
Մեկնարկը տրվել է այսօր, Ադաժի պոլիգոնում, որին ներկա է գտնվել Լատվիայի Ազգային զինված ուժերի հրամանատար Լեոնիդ Կալնինը։
Զորավարժությունները կավարտվեն հունիսի 5-ին։ Դրանց հիմնական նպատակը պայմանական գործողություններ մշակելն է։
«Մենք մարզելու ենք շտաբն ու նրա անձնակազմին, որպեսզի նրանք կարողանան ճիշտ ծրագրեր մշակել և իրագործել ծրագրված օպերատիվ գործողությունները»,-ասել է հրամանատարը։
Վերջինս հավելել է, որ զորավարժություններն ուղղված չեն Ռուսաստանի դեմ։