Վրաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Agile Spirit զորավարժությունները
Թբիլիսիից ոչ հեռու տեղակայված Վազիանիի ռազմաբազայում տեղի է ունեցել «Agile Spirit» խորագիրը կրող զորավարժությունների բացման պաշտոնական արարողությունը, որին ներկա են գտնվել Վրաստանի Պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի բարձրաստիճան ղեկավարներ, հաղորդում է Ria Novosti-ն:
Բացման արարողությանը հնչել է Վրաստանի օրհներգը: Վրացի զինվորականների հետ զորավարժություններին մասնակցելու են ԱՄՆ ռազմածովային ուժերի 220 հետևակ, ինչպես նաև Ռումինիայից, Բուլղարիայից, Լատվիայից և Լիտվայից ժամանած զինվորականներ:
Զորավարժությունները մշակվել են Վրաստան-ՆԱՏՕ միջոցառումների ծրագրի շրջանակում: