Խոսեպ Գվարդիոլա. Մանչեսթերը ամենագեղեցիկ քաղաքներից չէ աշխարհում
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարծիք է հայտնել քաղաքում կյանքի պայմանների մասին:
Այստեղ ամենալավ կլիման չէ աշխարհում: Եվ սա մոլորակի վրա ամենագեղեցիկ քաղաքը չէ: Բայց հենց սա է, որը՝ միգուցե, Մանչեսթերին այսքան յուրահատուկ է դարձնում:
Ինչ վերաբերում է անգլիական խոհանոցին, ապա Միջերկրածովյա տարածաշրջանին բնորոշ ուտելիքը զգալիորեն ավելի լավն է, քան՝ այստեղ:
Կներեք, բայց եթե խոսում ենք այս թեմայից, ապա սնունդը մեր մոտ ավելի լավն է: Եթե որևէ մեկը համաձայն չէ ինձ հետ, ապա ամռանը հրավիրում եմ մեկնել Իսպանիա կամ՝ Իտալիա», ասել է Գվարդիոլան: