Պատրիկ Վիեյրա. Իբրահիմովիչի գալով Մանչեսթերը դառնում է ֆուտբոլի մայրաքաղաքը
«Մանչեսթեր Սիթիի» նախկին մարզիչ և խաղացող Պատրիկ Վիեյրան, որը ներկայումս մարզում «Նյու-Յորք Սիթին», մեկնաբանել է Զլաթան Իբրահիմովիչի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»:
«Նա իմ լավ ընկերն է, մենք միասին խաղացել ենք «Յուվենտուսում» և «Ինտերում»: «Մանչեսթեր Յունայթեդի» համար դա շատ լավ ձեռք բերում է:
Ես զրուցել եմ նրա հետ առավոտյան: Նա ասաց, որ տեղափոխվում է «ՄՅՈւ» և համարում է, որ դա շատ լավ ընտրություն է:
Իսկ հիմա նայեք, թե ովքեր են մարզում մանչեսթերյան ակումբները, տեսեք, մի կողմից Իբրահիմովիչն ու Ուեյն Ռունին են, մյուս կողմից` Սերխիո Ագուերոն ու Դավիդ Սիլվան: Մանչեսթերը դառնում է ֆուտբոլի մայրաքաղաքը», ասել է Վիեյրան: