Խոսեպ Գվարդիոլա. Մարդիկ համոզվեցին, թե ով է Դուգլաս Կոստան
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է թիմի նորեկ, «Շախտյորի» նախկին կիսապաշտպան Դուգլաս Կոստայի խաղին:
«Մենք գոհ ենք Դուգլասի առաջին մրցելույթներից: Նա հաջող անցկացրեց երկու խաղն էլ: Թիմին անհրաժեշտ է մրցակցին շրջանցելու՝ նրա ունակությունը:
Դուգլասը կարող է խաղալ թե ձախ, թե՝ աջ եզրում: Մեզ հենց նման կիսապաշտպան էր անհրաժեշտ: Դա ուժեղ և համարձակ խաղացող է:
Ուրախ եմ, որ մարդիկ ավելի վաղ հարց էին տալիս, թե ով է Դուգլաս Կոստան: Այժմ բոլորը համոզվեցին, նա բարձրակարգ ֆուտբոլիստ է», ասել է Գվարդիոլան: