Մբապեի համար խելահեղ պայքար է սկսվել
«Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեի համար պայքարին միացել է նաև «Արսենալը»: Վերջինս խիստ շահագրգռվածություն է ցուցաբերում Ֆրանսիայի հավաքականի 18-ամյա հարձակվող հանդեպ:
«Արսենալն» արդեն արել է առաջին առաջարկը «Մոնակոյին»՝ 100 միլիոն եվրո:
Բայց նույնիսկ այս գումարն արդեն մեծ չի համարվում. Մադրիդի «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին» Մբապեի համար 130 միլիոն եվրո են առաջարկել: Ինքը՝ Մբապեն, հակված է տեղափոխվել մադրիդյան ակումբ:


