211652_close_icon
views-count4584 դիտում article-date 15:05 06-06-2017

Մբապեի համար իսկական աճուրդ է սկսվել անգլիական ակումբների ու «Ռեալի» միջև

Անգլիական ակումբներն ու «Ռեալը» իսկական ճակատամարտ են սկսել «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեի համար: Ներկա պահին այս պայքարում առավելություն ունի «Ռեալը», որը 18-ամյա հարձակվողի համար պատրաստ է առաջարկել 135 մլն եվրո: «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վճարել 130 մլն եվրո, «Մանչեսթեր Սիթին»՝ 120 միլիոն: Այս մրցավազքին միացել է նաև Լոնդոնի «Արսենալը»: Թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին ու ակումբի գործադիր տնօրեն Իվան Գազիդիսին երեկ նկատել են Նիցայի օդանավակայանում: Ավելի վաղ «Մոնակոն» հրաժարվել էր Մբապեին 100 միլիոն եվրոյով վաճառել «Արսենալին»: Այժմ «Արսենալը» պատրաստվում է 126 մլն եվրոյի առաջարկ անել:

Նմանատիպ նյութեր