Սուրեն Քրմոյանը մասնակցել է «Պայքար ընդդեմ կոռուպցիայի և արդյունավետ կառավարման խթանում. պայքար փողերի լվացման դեմ» ծրագրի հանդիպմանը
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը Ստրասբուրգում կայացած ԵՄ/ԵԽ «Ծրագրային համագործակցության շրջանակ» ձեռնարկի շրջանակում մայիսի 12-ին մասնակցել է «Պայքար ընդդեմ կոռուպցիայի և արդյունավետ կառավարման խթանում. պայքար փողերի լվացման դեմ ծրագրի մեկնարկային հանդիպմանը:
Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ ԿԱ ոստիկանության, ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները: Հանդիպման ընթացքում ներկայացվել և քննարկվել են «Պայքար ընդդեմ կոռուպցիայի և արդյունավետ կառավարման խթանում. պայքար փողերի լվացման դեմ ծրագիրը, դրանից բխող տարածաշրջանային, տարբեր երկրների կողմից իրականացվելիք միջոցառումները:
Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների կողմից ներկայացվել են կոռուպցիայի դեմ պայքարում արձանագրված առաջընթացները, «Պայքար ընդդեմ կոռուպցիայի և արդյունավետ կառավարման խթանում. պայքար փողերի լվացման դեմ ծրագրի շրջանակում ձեռք բերված արդյունքները:
Ներկայացվել են նաև առաջարկներ՝ մեկնարկային ծրագրի վերաբերյալ: