Ռուսաստանի առաջնություն. Խելահեղ հանդիպում Կրասնոդարում՝ խելահեղ ավարտով. տեսանյութ
Կրասնոդարում տեղի ունեցավ Ռուսաստանի առաջնության 18-րդ տուրի ամենասկզբունքային մրցավեճը՝ «Կուբան»-«Կրասնոդար» կրասնոդարյան դերբին:
Հանդիպումը լիովին արդարացրեց սպասելիքները: Երկու թիմերն էլ խաղում էին հաղթանակի նշանաբանով: Բավական դիտարժան այս խաղում նախ հաջողությունը ուղեկցում էր «Կուբանին», որը երկու գոլային պահ ունեցավ, երկուսն էլ իրացրեց և խաղավարտից 20 րոպե առաջ հաղթում էր 2:0 հաշվով:
Սակայն «Կրասնոդարը» կարողացավ հրաշք գործել և ոչ միայն հավասարեցնել հաշիվը, այլ նաև հանդիպման վերջում խփել հաղթական գոլը:
Այս հաղթանակից հետո «Կրասնոդարը» 30 միավորով «Զենիթի» ու «Սպարտակի» հետ կիսում է 4-6-րդ տեղերը:
Ռուսաստանի առաջնություն, 18-րդ տուր
«Կուբան»-«Կրասնոդար»՝ 2:3
Գոլերը՝ Տկաչով, 11, Ինգատև, 67 – Վանդերսոն, 71, Մամաև, 80 (11մ.), Սմոլով, 86