211652_close_icon
views-count50345 դիտում article-date 10:44 01-06-2017

Արտակարգ դեպք Երևանում. իրանցիների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 23-ամյա Մոհամմեդ Մուստաֆան է։ Նույն օրը, ժամը 22։15-ին, նույն օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Արամյանց» բժշկական կետրոն են տեղափոխվել 2 դանակահարված օտարերկրացիներ։ Նշված կենտրոն են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ նույն օրը, ժամը 21։00-ի սահմաններում, Փափազյան փողոցի 15 շենքի թիվ 58 բնակարանում վիճաբանության ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 21-ամյա Բլանդ Իմադալդին Ալին խոհանոցային դանակով հարվածել է Մ. Մուստաֆայի կրծքավանդակին, այնուհետև Իրանի Իսլմական Հանրապետության քաղաքացի՝ 22-ամյա Մոհամմեդ Քադերիի ուսին։ Հիվանդանոցում բժիշկները հայտնել են, ո վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին հայտարարություն տալ։ Նշված բնակարան են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, ովքեր տունն ամբողջովին հայտնաբերել են տակն ու վրա վիճակում։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ կասկածյալ Բ. Իմալդադի Ալիին հայտնաբերելու ուղղությամբ։ Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր