2676 դիտում
10:21 31-05-2017
Կովալենկո Շահգալդյանի փեսան հերքում է հարկերը թաքցնելու մասին լուրերը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի փեսայի՝ ՊԵԿ արդեն նախկին բարձրաստիճան պաշտոնյա Հրանտ Կարապետյանի անվան շուրջ կրքերը չեն հանդարտվում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՊԵԿ ղեկավարի փոփոխությունից հետո Հրանտ Կարապետյանից պահանջել են 2 ցուցակ՝ նրա բիզնեսների մասին և բոլոր այն բիզնեսմենների ցուցակները, որոնց հովանավորել և օգնել է ՊԵԿ Մաշտոցի հարկային բաժնի պետ եղած ժամանակ:
Եվ ահա երկու ցուցակների ուսումնասիրությամբ պարզվել է, որ Կարապետյանը բավական շատ հարկեր չի վճարել բյուջե, և ըստ լուրերի՝ նրա առաջ խնդիր է դրվել՝ երկու փուլով պետբյուջե վճարել այդ հարկերը, որ կազմել են շուրջ 1.3 մլն դոլար, այլապես նրան խոստացել են բանտարկել:
Կարապետյանն էլ, բնականաբար, որոշել է հանուն ազատության մաս-մաս վճարել ժամանակին չվճարված հարկերը: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը» դիմեց Հրանտ Կարապետյանին, սակայն նա հերքեց՝ ասելով. «Անլուրջ բան է»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
21782 դիտում
09:37 24-01-2017
Աշխատանքից ազատվել Է Գավառի ՏՀՏ պետը՝ Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի փեսան. «Ժողովուրդ»
2937 դիտում
10:28 15-12-2016
Կովալենկո Շահգալդյանի հարկահավաք փեսայի անվան շուրջ հերթական աղմուկն է հասունանում. «Ժողովուրդ»
8030 դիտում
11:14 08-12-2016
Կովալենկո Շահգալդյանի թոռան դանակահարության համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվի. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1477 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»