211652_close_icon
views-count21782 դիտում article-date 09:37 24-01-2017

Աշխատանքից ազատվել Է Գավառի ՏՀՏ պետը՝ Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի փեսան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրերս աշխատանքից ազատվել է ՊԵԿ հարկային ծառայության Գավառի տարածքային հարկային տեսչության պետ Հրանտ Կարապետյանը՝ Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի փեսան։ Հ. Կարապետյանի անձնակենտրոն գործունեությանը «Ժողովուրդ» օրաթերթն անդրադառնալու առիթներ բազմիցս է ունեցել։ Կարապետյանը տարիներ շարունակ զբաղեցնելով ՊԵԿ Մաշտոցի հարկային տեսչության պետի պաշտոնը՝ այնտեղ «Կոոպերատիվ գանձումների բաժին» անվանումով ապօրինի կառույց է պահել, որը զբաղված է եղել ընկերություններից լուրջ գումարներ հավաքագրելով։ Չնայած նախորդ տարի բացահայտվեց նրա ապօրինությունը, սակայն Շահգալդյանի փեսան մինչև հիմա մնացել է անպատիժ, բացահայտումից հետո տեղափոխեցին այլ աշխատանքի, հիմա էլ, փաստորեն, այդտեղից «լուռ ազատել են»։ Մինչդեռ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն իր պաշտոնը ստանձնելուց հետո հայտարարել էր, թե ինքը երկրի ղեկավարության կողմից ունի համակարգը անառողջ էլեմենտներից մաքրելու խիստ հանձնարարական և թելադրելու է խաղի նոր կանոններ։ Բայց փաստորեն այդ հանձնարարականը գործում է ընտրովի սկզբունքներով»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր