Օլիգարխիան հերթի է կանգնելու «մուծվելու» համար, որպեսզի խուսափի կուլակաթափությունից. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Հայ մեծահարուստները պետք է դատարկեն իրենց քսակները հանուն Հայաստանի: Եթե մենք գնանք այդ ճանապարհով, կունենանք հզոր Հայաստան»,- երեկ տոնական մի միջոցառման ժամանակ ասել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ժողովրդական լեզվով ասած, ցեցը գցելով օլիգարխների ջանը:
Նորմալ երկրում գործարարին որևէ մեկը չի կարող ստիպել, որ նա «մուծվի»: Քաղաքակիրթ աշխարհում մարդիկ հարկեր են վճարում ու հանգիստ բիզնես են անում՝ չհանդուրժելով ու ապօրինի համարելով իշխանության ցանկացած միջամտություն: Հայաստանի օլիգարխը նման համարձակություն չունի, որովհետև նա ընդամենը իշխանության կողմից «նշանակված» է կոնկրետ բիզնեսի վրա, հաճախ՝ մոնոպոլ կարգավիճակով, և մուծվում է ոչ թե բյուջեին, այլ կոնկրետ պաշտոնյաների գրպաններին:
Պատկերացնում եք՝ ինչպիսի խուճապ է մեր օլիգարխիայի շրջանում: Անկախ նրանից՝ Սերժ Սարգսյանը տեղյակ էր, թե ոչ Շարմազանովի հայտարարությունից, նա ստացավ իր ուզածը. հիմա օլիգարխիան հերթի է կանգնելու «մուծվելու» համար, որպեսզի խուսափի կուլակաթափությունից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]