Պաշտոնական. «Բարսելոնան» նոր մարզիչ ունեցավ
«Բարսելոնան» պաշտոնապես հայտարարեց, որ թիմի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Էրնեստո Վալվերդեն:
53-ամյա մասնագետն այդ պաշտոնում փոխարինեց Լուիս Էնրիկեին:
Մինչ կատալոնական ակումբ տեղափոխվելը Վալվերդեն 2013 թվականի ղեկավարում էր Բիլբաոյի «Ատլետիկը»:
Նշենք, որ Վալվերդեն «Բարսելոնայի» խաղացող է եղել և թիմի հետ 1989 թվականին նվաճել է Եվրոպայի Գավաթակիրների Գավաթը: