«Բարսելոնան» կարող է նոր մարզիչ նշանակել Գալյարդոյին
«Ռիվեր Փլեյթի» գլխավոր մարզիչ Մարսելո Գալյարդոն կարող է գլխավորել «Բարսելոնան»:
Հենց արգենտինացի մասնագետն է համարվում Ռոնալ Կումանի ամենահավանական փոխարինողը, եթե վերջինս պաշտոնանկ արվի:
Այժմ կատալոնացիները քննարկում են 45-ամյա Գալյարդոյին հրավիրելու տարբերակը: Որպես պահեստային տարբերակ՝ «Բարսայի» ղեկավարությունը դիտարկում է նաև «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոյի թեկնածությունը:
Գալյարդոյի պայմանագիրը «Ռիվեր Փլեյթի» հետ ավարտվում է այս տարվա վերջում: Նա թիմը մարզում է 2014 թվականից:
Նրա ղեկավարությամբ «Ռիվերը» երկու անգամ նվաճել է Լիբերտադորեսի Գավաթը, երեք անգամ՝ Արգենտինայի գավաթը և մեկ անգամ՝ Հարավամերիկյան Գավաթը: