Մեսին 6-րդ անգամ դարձավ Լա Լիգայի լավագույն ռմբարկու՝ կրկնելով Տելմո Սարայի ռեկորդը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին Իսպանիայի առաջնության վերջին 38-րդ տուրում՝ «Էյբարի» հետ խաղում (2:2) դարձավ դուբլի հեղինակ:
Ավարտված Լա Լիգայի առաջնությունում արգենտինացին իր գոլերի քանակը հասցրեց 36-ի և վեցերորդ անգամ նվաճեց Պիչիչիի տիտղոսը, որը շնորհվում է Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկուին:
Մեսին սրանով կրկնեց Տելմո Սարայի ռեկորդը, որը Բիլբաոյի «Ատլետիկի» կազմում վե մրցաշրջաններում լավագույն ռմբարկու էր դարձել (1944/45, 1945/46, 1946/47, 1949/50, 1950/51, 1952/53):
Բացի այդ, Մեսին չորրորդ անգամ մեկ մրցաշրջանում դարձավ Իսպանիայի չեմպիոն և լավագույն ռմբարկու, այդ ցուցանիշով հավասարվելով «Ռեալի» հարձակվող Հուգո Սանչեսին:
Մեսին կարող է ռեկորդային՝ վեցերորդ անգամ նվաճել «Ոսկե Խաղակոշիկ» մրցանակը (Կրիշտիանու Ռոնալդուն ունի 4 մրցանակ), որը ամեն տարի շնորհվում է Եվրոպայի ազգային առաջնությունների լավագույն ռմբարկուին:
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ունի 32 գոլ և դեռ մեկ խաղ պետք է անցկացնի Ֆրանսիայի առաջնությունում: