1164 դիտում
15:31 26-05-2017
ՀՔԾ. Ըստ հաղորդման` ոստիկանը խոշտանգել է քաղաքացուն
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Ս. Հ.-ի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության աշխատակցի կողմից խոշտանգում կատարելու դեպքի առթիվ:
Այսպես, Ս. Հ.-ն Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 20.04.2017թ.-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցը նույն բաժնում բռնություն է գործադրել իր նկատմամբ` հարվածներ հասցնելով որովայնին:
Ըստ Ս. Հ.-ի` ոստիկանն իրեն խոշտանգել է` 29.12.2014թ.-ին Հրազդան քաղաքում տեղի ունեցած ավազակային հարձակմանը մասնակցություն ունենալու վերաբերյալ խոստովանություն ստանալու նպատակով, նաև սպառնացել է, որ հակառակ դեպքում ինքը խնդիրներ կունենա և կդատապարտվի երկարաժամկետ ազատազրկման:
Այսպիսով, պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից խոշտանգում կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 1-ին մասով:
Կատարվում է նախաքննություն:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1171 դիտում
16:50 14-03-2016
Ըստ հաղորդման՝ ՔԿՀ պետն ու ծառայողները խոշտանգել են. հարուցվել է քրեական գործ
3634 դիտում
20:02 10-11-2016
Ըստ հաղորդման՝ անձին խոշտանգել են բերման ենթարկելիս և ոստիկանության բաժնում. հարուցվել է քրեական գործ
2105 դիտում
23:07 23-11-2016
Ըստ հաղորդման՝ իրավապահները խոշտանգել են, ինչպես նաև չարաշահել լիազորությունները
Այս բաժնից
1504 դիտում
19:03 24-12-2024
Արտաշատի ԲԿ-ին պետության կողմից կտրամադրվեն ֆինանսական միջոցներ
610 դիտում
18:49 24-12-2024
Նախկին նախագահները մերժեցին բանավեճի հրավերը, քանի որ հաստատելու էին Փաշինյանի պնդումը․ Ռուբեն Ռուբինյան
889 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել