211652_close_icon
views-count1499 դիտում article-date 12:19 26-05-2017

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի առթիվ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Վերջին զանգի առթիվ, որում ասվում է. «Սիրելի՛ շրջանավարտներ, ի սրտե շնորհավորում եմ դպրոցական՝ ձեր կյանքի կարևորագույն փուլերից մեկն ավարտելու առթիվ: Այստեղ դուք ձեռք բերեցիք ամենակարևորը՝ գիտելիքի անհրաժեշտ պաշարն ու հանրությանը պիտանի լինելու մղումը, որոնք ձեզ ուղղորդելու են ողջ կյանքի ընթացքում: Մեր պետությունը մեծ հույսեր է կապում նոր սերնդի հետ, հավատում է նրա մեծ ներուժին: Այսօրվանից նաև դուք եք մասնակցելու Հայոց անկախ պետականության ամրապնդման պատասխանատու գործին՝ ստանձնելով երկրի տիրոջ ու միաժամանակ նաև նրա մշակը լինելու պարտականություն-իրավունքը: Հաջողություն եմ մաղթում կարևորագույն այդ առաքելությունն իրականացնելու գործում: Վերջին զանգի առթիվ շնորհավորում եմ նաև ձեր ծնողներին և ուսուցիչներին, ովքեր ոչինչ չեն խնայել ձեզ համար անհոգ մանկություն ապահովելու և գիտելիք տալու համար: Այսուհետ արդեն դու՛ք եք պարտավորվում իրականացնել ձեզ հետ կապված նրանց երազանքներն ու հույսերը: Սիրելի՛ բարեկամներ, որպես Երևանի քաղաքապետ, լիահույս եմ, որ ձեր շնորհիվ Երևանի կենսագրության մեջ ապագայում կգրվեն փառահեղ էջեր: Մաղթում եմ ձեզ բարի երթ դեպի մեծ կյանք՝ համոզմունքով, որ կիրականացնեք նվիրական ձեր բոլոր երազանքները՝ ի շահ մեր երկրի ու ի բարօրություն քաղաքամայր Երևանի»։

Նմանատիպ նյութեր