2491 դիտում
10:42 23-05-2014
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը դպրոցական Վերջին զանգի առթիվ
Սիրելի շրջանավարտներ,
այսօր մայրաքաղաքի բոլոր դպրոցներում կհնչի վերջին զանգը, ու դուք հրաժեշտ կտաք ձեր սիրելի կրթօջախներին: Ամբողջ օրվա ընթացքում դուք էլի ու էլի կվերհիշեք դպրոցական ջերմ, հարազատ միջավայրում անցկացրած տարիները, դասընկերների ու ուսուցիչների հետ կապված ամենատարբեր միջադեպերը, որոնք այսուհետ հուշ դարձած ուղեկցելու են ձեզ ամբողջ կյանքի ընթացքում:
Այսօրվանից ձեր առջև նոր հեռանկարներ են բացվում, որոնց հասնելու համար դուք շատ կարևոր և պատասխանատու որոշում պետք է կայացնեք՝ ձեր ապագա մասնագիտությունն ընտրելիս: Սակայն ինչ մասնագիտություն էլ որ ընտրեք, ձեր կյանքը հետագայում ինչ ուղով էլ ընթանա, միշտ հիշեք, որ դուք ձեր հաղթանակած հայրերի ու պապերի ժառանգորդն եք, նրանց ձեռքբերումների իսկական տերն ու շարունակողը: Համոզված եմ, որ ոչ միայն պահպանելու եք այն արժեքները, որոնք բազում դժվարություններ հաղթահարելով, դարեդար անցնել ու ձեզ են փոխանցվել ձեր ուսուցիչների, ծնողների շնորհիվ, այլև հարստացնելու և նոր որակներ եք հաղորդելու այդ ամենին:
Նաև վստահ եմ, որ ստեղծագործ ուժով, դժվարությունները հաղթահարելու ձեր անսասան կամքով անելու եք հնարավորը՝ շենացնելու մեր երկիրն ու մեր սիրելի մայրաքաղաքը: Եվ միշտ հիշեք, որ կյանքում ինչ հաջողությունների էլ որ հասնեք, ձեր գիտելիքների ու ձեռքբերումների համար առաջին հերթին պարտական եք ձեր ուսուցիչներին:
Հիշարժան այս օրը իմ խորին հարգանքն ու երախտիքի խոսքն եմ ուղղում նաև բոլոր ուսուցիչներին՝ իրենց ազգաշահ ու հայրենանվեր աշխատանքի համար:
Շնորհավորում եմ նաև ձեր ծնողներին, ովքեր իսկապես բազում երազանքներ ունեն ձեզ հետ կապված, և տա՛ Աստված, որ իրականություն դարձնեք նրանց բոլոր երազանքները։
Սիրելի շրջանավարտներ,
Մաղթում եմ, որ պարզ ճակատով, արժանապատվության բարձր գիտակցումով մտնեք մեծ կյանք: Եղեք հպարտ, որ ազատ ու անկախ Հայաստանի, նրա չքնաղ մայրաքաղաքի քաղաքացին եք: Հպարտացեք ու միշտ բարձր պահեք Հայաստանի Հանրապետության քաղաքացու, հայի, երևանցու պատիվը:
Նմանատիպ նյութեր
1303 դիտում
12:59 27-05-2016
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի առթիվ
1496 դիտում
12:19 26-05-2017
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի առթիվ
1232 դիտում
13:46 08-05-2015
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Երկրապահի օրվա առթիվ
Այս բաժնից
1045 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1018 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
943 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր