211652_close_icon
views-count1306 դիտում article-date 12:59 27-05-2016

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի առթիվ

Սիրելի՛ շրջանավարտներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ դպրոցական Վերջին զանգի առիթով: Վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը կարոտով ու ջերմությամբ է հիշելու դպրոցական տարիներն ու տոնական այս օրը: Տարիներ, որոնց ընթացքում ձեռք եք բերել գիտելիք ու ազատ մտածելու ձիրք, ազնվության, վեհության ձգտում ու հայրենասիրության ոգի, ընկերներ, ովքեր ձեզ ուղեկցելու են ամբողջ կյանքի ընթացքում: Այս տարիների ձեր բոլոր հաջողություններն ու փորձությունները կոփել են ձեր ոգին, կերտել անհատականությունը: Դպրոցական տարիներին ստացած համարձակությունն ու լավատեսությունն է նաև ձեզ առաջ մղելու դեպի ձեր երազանքների բարձունքները, կերտելու այն լուսավոր ապագան, որին արժանի է ձեզանից յուրաքանչյուրը: Մաղթում եմ ձեզ լինել մեր հայրենիքի և ձեր ծնողների արժանի ու հպարտ զավակներ. շարունակեք սովորել և կյանքում մասնագիտական նորանոր ձեռքբերումներով նպաստել մեր հայրենի երկրի ու համայն հայության մայրաքաղաք Երևանի առաջընթացին:

Նմանատիպ նյութեր