Հունաստանի նախկին վարչապետ Լուկաս Պապադեմոսը հոսպիտալացվել է՝ ավտոմեքենայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով. տուժել է նաև նրա վարորդը
Այսօր՝ մայիսի 25-ին, Հունաստանի նախկին վարչպետ Լուկաս Պապադեմոսն իր ավտոմեքենայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է BBC-ն:
Աղբյուրի տեղեկություներով՝ պայթյունից տուժել է նաև Պապադեմոսի վարորդը, ով նույնպես ոտքերի վնասվածքներով հոսպիտալացվել է:
Բարեբախտաբար, երկուսի կյանքին էլ վտանգ չի սպառնում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ 69-ամյա քաղաքական գործչի մեքենայում տեղադրված է եղել ռումբ:
Այս պահին իրավապահ մարմինները պարզում են դեպքի հանգամանքները:
Նշենք, որ Լուկաս Պապադեմոսն 2011-12 թվականներին ստանձնել էր Հունաստանի վարչապետի պաշտոնը։ Մինչ վարչապետ ընտրվելը՝ Պապադեմոսն եղել է Հունական բանկի կառավարիչը (1994-2002), ինչպես նաև Եվրոպական կենտրոնական բանկի փոխնախագահը (2002-2010)։