Մախաչկալայում «Գողական ռազբորկայի» ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով 9 մարդ է տուժել
ՌԴ իրավապահ մարմինները քննարկել են մի քանի տարբերակներ այսօր Մախաչկալայում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ, հաղորդում է РИА «Новости»-ին, հղում անելով ՌԴ ՆԳՆ իր աղբյուրին:
«Այս պահին տեղում աշխատում են քննչական-օպերատիվ խումբը, ովքեր փորձում են պարզել հանգամանքները: Վարկածներից մեկի համաձայն տեղի ունեցածը գողական «ռազբորկա»-ի հետևանք է», ասել է աղբյուրը:
Նշենք, որ հունվարի 17-ի երեկոյան Մախաչկալայում 2 պայթյուն է հնչել «Золотая империя» ռեստորանի հարևանությամբ: Ըստ նախնական տեղեկությունների պայթյունի հետևանքով տուժել է 9 մարդ: