42311 դիտում
17:10 23-05-2017
Էրեբունու ոստիկաններն ու քննիչները հսկայածավալ աշխատանքների արդյունքում պարզել են ջրանցքում հայտնաբերված ջրահեղձ եղած կնոջ ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի հետ կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ պարզել են մայիսի 10–ին Երևանի Արտաշիսյան ջրանցքում հայտնաբերված ջրահեղձ եղած կնոջ ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա Երևան քաղաքի Արցախի փողոցի բնակիչ՝ 77-ամյա Հայկանուշ Նավասարդյանն էր։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/05/10/1066621/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, մայիսի 10-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում:
Ժամը 15:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել ոստիկանության Էրեբունու բաժնից, որ Թեյշենբաինի փողոցի 6 հասցեի հարևանությամբ հոսող Արտաշատյան ջրանցքում կնոջ դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի օպերատիվ խումբը՝ թիվ 15 փրկարարական ջոկատով՝ ջոկատի հրամանատար, փրկարարական ծառայության փոխգնդապետ Սերգեյ Բիձյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարարական ծառայության կապիտան Հրաչ Պետրոսյանի գլխավորությամբ:
Փրկարարները հատուկ ճոպանների միջոցով դուրս էին բերել կնոջ դին և այդ պահին տեղում աշխատում էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանի և ավագ քննիչ Գառնիկ Մաթևոսյանի գլխավորությամբ, ովքեր կատարում էին դեպքի վայրի զննություն:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 118+
118+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2071 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)