211652_close_icon
views-count302949 դիտում article-date 14:18 02-11-2017

Դաժան ու սահմռկեցուցիչ դեպք Կոտայքի մարզում. ոստիկաններն ու քննիչները հսկայածավալ աշխատանքների արդյունքում հայտնաբերել են 1.5 ամիս առաջ անհայտ կորած, սպանված 56-ամյա կնոջ և 53-ամյա տղամարդու դիերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության (վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Ռոման Կիրակոսյանի), Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության (վարչության պետ, Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի), Ոստիկանության Հրազդանի բաժնի (բաժնի պետ, Ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գրիգորյանի), Ոստիկանության Զորքերի ծառայողները Երևան-Սևան ճանապարհի 51-րդ կմ հատվածից 1.700 մ հեռավորության վրա Հրազդան քաղաքի Ջրառատ համայնքին պատկանող <<Չամանգյուլ>> կոչվող հանդամասի դաշտամիջյան ակոսի մեջ թաղված, կիսափթած վիճակում հայտնաբերվել են տղամարդու և կնոջ դիակներª ծածկած կտորե ծածկոցներով և փաթեթավորված պոլիէթիլենի մեջ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիերը կապված էին պոլիէթիլենային տոպրակով և գրեթե 1 ժամից ավել պահանջվեց, մինչև ոստիկաններն ու քննիչները կարողացան դիերի վրայից հեռացնել հողաշերտը և դուրս բերել դրանք։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք են՝ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ՝ 53-ամյա Սամվել Ալիխանյանը և Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի բնակիչ՝ 56-ամյա Վարդուհի Սիմոնյանը, ովքեր այս տարվա սեպտեմբերի 18-ից որպես անհայտ կորած՝ որոնվում էին Ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից։ Նրանց հայտնաբերելու ուղղությամբ Կոտայքի մարզի ոստիկանապետ Ռ. Կիրակոսյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մ. Վարդանյանի որոշմամբ ստեղծվել էին օպերատիվ-քննչական խմբեր։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրանց անհետացման գործով Մ. Վարդանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Թովմասյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշով։ Տեղում աշխատող դատաբժիշկը հայտնեց, որ դիերը ամբողջովին գտնվում են նեխած վիճակում և անհրաժեշտ է, որպեսզի դիերը տեղափոխվեն դիահերձարան։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում սպանվածների բարեկամներն ու հարևանները, ովքեր հրաժարվում էին տեսախցիկի առաջ խոսելուց, ասում էին. «Սեպտեմբերի 18-ից ոստիկաններն ու քննիչները ման են գալիս, ասե՞ղ էին, որ ընկել էին դեզի մեջ, չէին կարողանում գտնել»; Մինչդեռ նույն ոստիկաններն ու քննիչները գրեթե ամեն օր առավոտյան ժամը 8-ից մինչև գիշերը ժամը 02։00-ն ընկած ժամանակահատվածում նշված անձանց որոնել են ոչ միայն Կոտայքի մարզի սարերում ու դաշտերում, այլև Գեղարքունիքի մարզի տարածքներում և հսկայական օպերատիվ-հետախուզական ու քննչական համատեղ գործողություններ են կատարել, որոնց մասին չեն բարձրաձայնել, այլ հավատարիմ մնալով իրավապահ և քննիչ լինելու իրենց վեհ կոչմանը, կատարել են հսկայածավալ աշխատանք, ու հիմա նմանատիպ կարծիքներ հայտնողները, ինչպես գրել է մեծն Սևակը, «երազախաբ եղան»։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության սստիճանը՝ առաջին իսկ պահից դեպքի վայրում է եղել նաևՀրազդանի դատախազ Արսեն Սախոյանը։ ՀԿԳ ավագ քննիչ Դ. Թովմասյանի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Դիակների հայտնաբերման վայրում հայտնաբերվել է նաև երկաթե ձող, որը նույնպես առգրավվեց։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 293+
293+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր