Վենեսուելայում ցուցարարները հրդեհել են Ուգո Չավեսի տունը
Վենեսուելայում տնտեսական ու աղաքական ճգնաժամի ֆոնին կրքերն ու բողոքի ցույցերը չեն հանդարտվում։
Ինչպես գրում է El Nacional-ը, երեկ երեկոյան մի խումբ ցուցարարներ այրել են երկրի նախկին նախագահ Ուգո Չավեսին պատկանող տունը, որը գտնվում է Բարինաս նահանգի Սաբանետա քաղաքում։
Թերթի տվյալներով՝ տունն այրել են՝ ի նշան բողոքի Բարինասում Բոլիվարի ազգային գվարդիականների կողմից ցույցերի մասնակից, 19-ամյա պատանու սպանության։
Ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ մայիսի 6-ին ցուցարարները Սուլիա նահանգի Վիլյա-դե-Ռոսարիո քաղաքում տապալել էին Չավեսի արձանը։