Վենեսուելայում ցուցարարները պոկել են Ուգո Չավեսի կիսանդրին ու անարգել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վենեսուելայի Սուլիա նահանգում ցուցարարների բարկությունն այն աստիճանի է հասել, որ վերջիններս երկրի նախակին նախագահ Ուգո Չավեսի հուշարձանը պոկել և սկսել են փողոցով քարշ տալ ու ծղրել։ Այդ մասին հայտնում է El Nacional-ը։
Տեսանյութն արվել է Վիլյա-դել-Ռոսարիո քաղաքում։ Նրանում երևում է, թե ինչպես նե 2 ցուցարարներ շպրտում կիսանդրին գետնին և փորձում այն կոտրատել։
Նշենք, որ ողջ երկրում բողոքի ալիքներ են բարձրացել։ Բնակչությունը դժգոհ է տնտեսական իրավիճակից և պահանջում է վաղաժամկետ ընտրություններ անցկացնել։ Նրանց կարծիքով՝ նախագահ Նիկլաս Մադուրոն փորձում է զավթել իշխանությունը, այդ իսկ պատճառով 15 տարով արգելել է ընդդիմադիր, նրա հիմնական մրցակից Էնրիկե Կապրիլեսին առաջադրել իր թեկնածությունը։