«ՄՅՈւ»-ն և «Արսենալը» 38 տարվա ընթացքում առաջին անգամ չհայտնվեցին թոփ քառյակում
Անգլիայի առաջնության արդյունքներով Լոնդոնի «Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» տեղ չգտան առաջին քառյակում:
«Արսենալը» զբաղեցրեց 5-րդ տեղը, իսկ մանկունյանցիները՝ 6-րդ:
1978/79 մրցաշրջանի ի վեր առաջին անգամ է, որ այս թիմերը միասին չեն հայտնվում անգլիական բարձրագույն լիգայի լավագույն քառյակում: