Մեսին թոփ-5 լիգաներում տարվա լավագույն շրջանցողն է, Ռոնալդուն թոփ-50-ում չկա
Football Observatory վերլուծական կենտրոնը ներկայացրել է 2018թ. Եվրոպայի թոփ-5 լիգաներում հանդես եկող լավագույն շրջանցողներին:
Առաջին տեղը զբաղեցրել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին: Ըստ վիճակագրության, արգենտինացին հաջողությամբ մրցակցին շրջանցում է յուրաքանչյուր 19,2 րոպեն մեկ:
Երկրորդը «Նիցայի» կիսապաշտպան Ալան Սեն-Մաքսիմենն է՝ 19,8 րոպե, երրորդը՝ «Չելսիի» հարձակվող Էդեն Ազարն է՝ 21 րոպե:
Լավագույն տասնյակում են. Նաիմ Սլիտին՝ «Դիժոն», Ուսման Դեմբելեն՝ «Բարսելոնա», Ջեյդոն Սանչոն՝ «Բորուսիա Դ.», Մարկուս Տյուրամը՝ «Գենգամ», Ժեֆ-Ադելաիդը՝ «Անժեր», Ուիլֆրիդ Զահան՝ «Քրիսթալ Փելաս», Անխել Կորեան՝ «Ատլետիկոն»:
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն 29-րդն է, իսկ ահա «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն լավագույն 50-յակում տեղ չի գտել:
Ցանկում ընդգրկվել են ֆուտբոլիստներ, որոնք խաղացել են նվազագույնը 1800 րոպե: