Ունաի Էմերի. «Արսենալը» դեռ կարող է լավագույն քառյակում հայտնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մեկնաբանել է «Վուլվերհեմթփոնից» կրած պարտությունը (1:3):
«Դեռ մինչև խաղը գիտեինք, որ բարդ է լինելու, քանի որ մրցաշրջանի ողջ ընթացքում «Վուլվերհեմթփոնը» հզոր խաղ է ցուցադրում, պաշտպանությունում լավ է գործում, իսկ հարձակման գծում շատ արագ խաղացողներ ունի: Նրանք շատ կազմակերպված խաղացին, բարդ էր ճեղքել նրանց պաշտպանությունը:
Առաջին 25 րոպեն մենք լավ սկսեցինք, վերահսկում էինք գնդակը, սակայն պահեր քիչ ունեինք: Ընդմիջմանը խոսեցինք և փորձեցինք երկրորդ խաղակեսը սկսել՝ որպես նոր խաղ, խաղտ փոխվեց, մենք խփեցինք:
Մենք հիասթափված ենք, սակայն ԱՊԼ-ում պետք է կայուն լինել 38 խաղ շարունակ: Հիասթափված ենք, բայց պետք է հիշել, թե ինչպես մենք այստեղ խաղացինք երեք ամիս առաջ:
Մենք լավատես ենք տրամադրված և կարող ենք վերադառնալ լավագույն քառյակ», ասել է Էմերին: