Ջոն Մաքքեյնը վիրավորել է Վլադիմիր Պուտինին ու Սերգեյ Լավրովին
ԱՄՆ սենատոր Ջոն Մաքքեյնը, Fox News հեռուստաալիք եթերում մեկնաբանելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ ԱԳ նախարար Սերգե Լավրովի հանդիպումը, հայտարարել է, որ Լավրովը ոչինչ չունի անելու Օվալաձև կաբինետում։
Սենատորը Լավրովին անվանել է «հանցագործի և մարդասպանի տիկնիկ», ինչպես նաև Պուտինի «քարոզիչ և կցորդ»։
Նա մեղադրել է ՌԴ նախագահին, որ վերջինս Սիրիայի Հալեպ քաղաքի հիվանդանոցների վրա բարձրակարգ ճշգրտությամբ ռուսական զենք է կիրառել։
Ավելի վաղ ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն Մաքքեյնին անվանել է «կոնտուզիա ստացած», իսկ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլում հոգնել են Մաքքեյնի մեղադրանքներից։