Ամերիկացի սենատոր, ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Ջոն Մաքքեյնը Սուրբ Ծննդյան նախօրեին ժամանել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ, հաղորդում է Associated Press-ը:
Ըստ տեղեկությունների՝ նա հանդիպում է անցկացրել Աֆղնաստանի նախագահ Աշրաֆ Ղանիի հետ:
Նշենք, որ Աֆղանստանում ամերիկյան զորքերի մասնակցությամբ ամենաշարունակական պատերազմը ԱՄՆ-ի վրա արժեցել է 1 տրիլիոն դոլար: